Աղետը վնասել է Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Անձրևների և գետերի հունից դուրս գալու հետևանքով վնասվել են ճանապարհներն ու բնակելի տները: Ըստ Օնիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Չիքվաիձեի, հիմնականում վնասվել է ենթակառուցվածքը, սակայն աղետը վնաս է հասցրել նաև մի քանի ընտանիքների:
«Դժբախտաբար, վնասը ավելի մեծ տարածք է ընդգրկում, երեկվա համեմատ: Երբ գնում ենք Զեմո Ռաճա, այս ուղղությամբ ճանապարհը զգալիորեն վնասված է: Ինչ վերաբերում է վնասին, ապա այն բավականին մեծ է, որը հիմնականում ընդգրկում է ենթակառուցվածքային օբյեկտները, դրանցից մի քանիսը տներ են: Մենք ճշգրիտ տեղեկություններ չունենք», – հայտարարել է Դավիթ Չիքվաիձեն:
Ըստ նրա՝ վտանգ է սպառնացել երկու ընտանիքի, քանի որ գետը գտնվում էր նրանց տան հարևանությամբ, և փրկարար ծառայությունը նրանց տեղափոխել է անվտանգ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութերը տեղադրվել են սոցիալական ցանցերում: