Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1155 դեպք: Ապաքինվել է ևս 5 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 929:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 6489 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 337-ը: