Ձերբակալվել է Ծալենջիխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի (ավագանի) նախագահ Թեմուր Գվինջիլիան:
Մունիցիպալիտետի քաղաքապետ Բեսիկ Փարցվանիան «Ինտերպրեսնյուսին»-ին հայտնել է, որ ինքը դեռ որևէ տեղեկություն չի ստացել այդ մասին հարազատներից և որևէ պաշտոնական տեղեկատվություն նույնպես:
«Ես էլ եմ հիմա իմացել: Ես գտնվում եմ Թբիլիսիում, տեղացի չեմ և մանրամասները չգիտեմ, ես ոչ մի պաշտոնական տեղեկատվություն էլ չեմ ստացել: Նա պետք է ժամաներ Թբիլիսի, այստեղ տեղի է ունեցել հանդիպում: Նրա հարազատները զանգահարեցին և ասացին, որ իրեն բերման են ենթարկել, ես ուրիշ ոչինչ չգիտեմ», – ասաց Բեսիկ Փարցվանիան:
Ըստ առկա տեղեկությունների, Ծալենջիխայի սակրեբուլոյի նախագահը մեղադրվում է մաքսանենգ ճանպարհով ծխախոտ վաճառելու մեջ: Նաև տեղեկություններ են տարածվում այս սակրեբուլոյի մեկ այլ անդամի ձերբակալման հետ կապված, ինչը քաղաքապետը չի հաստատել:
Ներկայումս Սակրեբուլոյի նախագահը և նրա աշխատակազմի աշխատակցին տեղափոխել են Զուգդիդիում գտնվող նախնական կալանքի վայր:
Հետաքննությունը շարունակվում է «առանց ակցիզային դրոշմակնիքների ենթակա ակցիզային ապրանքների ազատում, պահեստավորում, վաճառք կամ տեղափոխում» հոդվածով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, մասնավորապես, մեծ մասշտաբներով: Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ութ տարի ժամկետով: