Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը:

«Որոշում է կայացնել վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը, դրա հետ մեկտեղ մենք առաջնորդվում ենք համաճարակաբանական իրավիճակից, հիվանդացության մակարդակից և փոխադարձության սկզբունքներից ելնելով», – հինգշաբթի օրը՝ կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետը:

Նա պարզաբանել է, որ օգոստոսի 1-ից չվերթներ են իրականացվելու Մոսկվայի, Մոսկվայի շրջանի, Սանկտ Պետերբուրգի և Դոնի Ռոստովի օդանավակայաններից: Այս մասին գրում է «TASS»-ը:

Ավիահաղորդակցությունը կվերսկսվի հիմնականում Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Ավելի վաղ պաշտոնյաները նշել էին, որ Ռուսաստանը կվերսկսի ավիաուղևորափոխադրումները միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա: