Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36 613-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 451-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ` վարակից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։
Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25 734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9 969 է։
Ընդհանուր առմամբ` 153 814 թեստ է արվել։