Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 182-ով, հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Վիրուսի պատճառով մահվան 8 նոր դեպք է գրանցվել, այլ պատճառով՝ 1։

Կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառներով՝ 183։

Այս պահին փաստացի բուժվում 11,530 մարդ։ Մեկ օրում ապաքինվել է ևս 232 պացիենտ, առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։