Գազը գլխավոր մայրուղու վրա արդեն անջատված է, բայց Ախալքալաքում շարունակում են օգտվել գազից, որը մնացել է խողովակներում: Ներկայումս ընթանում է Ախալքալաքում գազի մատակարարման աստիճանական անջատում:
Ըստ նախկինում տարածված տեղեկությունների Մառնեուլում, Թեթրիծղարոյում, Բոլնիսում, Դմանիսում, Ծալկայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ասպինձայում և Ախալցիխեում գազի մատակարարումը կդադարեցվի դեկտեմբերի 14-ի ժամը 5:00-ից մինչ դեկտեմբերի 15-ի ժամը 15:00-ն:
Պատճառ է հանդիսանում` Մառնեուլի Կարմիր կամրջի հատվածում հարավային ավտոմայրուղու գազատարի անհետաձգելի վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև 25 կիլոմետր երկարությամբ նոր խողովակաշարի միացումը ընդհանուր գազի մատակարարման համակարգին: