Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելիի հրամանով, 2020-2021 ուսումնական տարվա հանրային դպրոցներում առաջինդասարանցիների գրանցման IV փուլի ժամկետները փոփոխվել են:

Կրթության նախարարության փոխանցմամբ, օգոստոսի 20-ի փոխարեն, առաջին դասարանցիների գրանցման IV փուլը կսկսվի հուլիսի 13-ից և կավարտվի օգոստոսի 31-ին:

«Նոր կորոնավիրուսը և համաճարակային անբարեհույս վիճակը հաշվի առնելով, ինչպես հայտնի է, հանրային դպրոցի առաջին դասարան աշակերտի գրանցման համար էլեկտրոնային գրանցման և պարտադիր փաստաթղթերի ներկայացման ժամկետները երկարաձգվել են: Մասնավորապես, առաջին, երկրորդ և երրորդ փուլերի ավարտից հետո, դպրոցներում փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 5-ը: Չորրորդ փուլի գրանցման և փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը:

IV փուլում ազատված կամ թափուր տեղերում կիրականացվի այն աշակերտների գրանցումը, ովքեր չեն կարողացել գրանցվել I, II և III փուլերում կամ ցանկանում են փոխել գրանցումը:

Երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով.

Դպրոցներում գործում է գործի վարույթի նոր կարգ, որի համաձայն, ծնողները կարող են էլեկտրոնային ձևով ուղարկել դիմումները՝ կցված փաստաթղթերի հետ միասին, կամ այն հանձնել դպրոցի վարչարարությանը»,- նշված է նախարարության տեղեկության մեջ: