Աղմաշենեբելի-Երևանյան խաչմերուկի հարևանությամբ գտնվող տների բնակիչները կրկին դժգոհում են, որ անձրևից հետո ամեն անգամ ջուրը լցվում իրենց տներ և նկուղներ: Բնակիչները նշում են, որ պատրաստ են ծայրահեղ միջոցներ ձեռնարկել և պատրաստվում են դիմել ՄԻՊ-ի գրասենյակ:
Ախալքալաքի Երևանյան փողոցի վերջնամասի բնակիչները տարիներ շարունակ տանջվում են անձրևաջրերից առաջացած խոնավությունից: Նրանք մտավախություն ունեն, որ մշտական խոնավությունը կարող է խարխլել իրենց տների հիմքերը:
Աղմաշենեբելի-Երևանյան խաչմերուկի մերձակայքում գտնվող տների բնակիչներն անհանգստացած են, որ անձրևների ժամանակ մարդիկ այլևս չեն կարող դուրս գալ իրենց տներից, քանի որ դրանք շրջապատված են մեծ ջրափոսերով: Այս խնդիրը երկար տարիներ գոյություն ունի, բայց ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում:
Ըստ Երևանյան փողոցի բնակիչ Աշոտ Մկրտչյանի, այս փողոցում նախկինում էլ եղել են ջրափոսեր, բայց ոչ այնքան մեծ, որքան հիմա են:
«Անձրևի ժամանակ, փողոցի այս հատվածում անընդմեջ ջրափոսեր են, և բնակիչների նկուղներում միշտ խոնավ է: Տեսեք, հնարավո՞ր է այստեղ ապրել, ամբողջ տունը շուտով կփլուզվի», – ասում է նա:
Ախալքալաք քաղաքում ջրահեռացման համակարգի բացակայության և փողոցում սխալ հաշվարկված մակարդակի պատճառով կոյուղաջրերը այլևս հոսելու տեղ չունեն, և դրանք ներծծվում և թափվում են նկուղները:
Աշոտ Մկրտչյանի հավաստիացմամբ, նա բազմիցս դիմել է ընկերության ներկայացուցիչներին, որոնք վերանորոգում են իրականացնում այս հատվածում, ինչպես նաև քաղաքապետարան և ճանապարհների վարչություն: Սակայն այդ կառույցներից ոչ մեկը դեռևս չի լուծել առկա խնդիրը:
«Ես դիմեցի քաղաքապետարան, նրանք ասացին, որ դա մեր գործը չէ, ես հայտարարություն եմ գրել Ճանապարհների վարչությունում, բայց դեռ պատասխան չեմ ստացել: Որքա՞ն կարող եմ սպասել, չգիտեմ, ես նույնիսկ կապ եմ հաստատել ԱԻՆ, նրանք նույնպես տեսել են իրենց սեփական աչքերով»,- ասում է նա:
Ըստ նրա, եթե մոտ ժամանակներում տեղական իշխանությունները ոչինչ չձեռնարկեն, ապա նա կդիմի ՄԻՊ-ի գրասենյակ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 3-ին, «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրենը՝ Ջաբա Ձիրկվաձեն, որն իրականացնում է Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի վերականգնումը, Jnews-ի հետ զրույցում ասել էր. «Աղմաշենեբելիի հատվածում աշխատանքները դեռ ավարտված չեն: Մենք ամեն ինչ անում են ըստ կանոնակարգի: Նորոգման աշխատանքների վերջնական ավարտից հետո այլևս խնդիրներ չեն լինի»:
Վերականգնման մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և ուժի մեջ է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:
Բրատիսլավ Իգիթխանյան