Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 973 դեպք:
Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է` 846:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավարակի հետևանքով մահացել է 15 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 4851 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 231: