Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես շահագործման հանձնելուց անցել է երեք տարի, սակայն Ախալքալաքի երկաթուղային կայարանում շինարարական աշխատանքները դեռևս շարունակվում են: Երկաթուղու ամբողջական աշխատանքը չի կարգավորվել, չնայած այն բանին, որ ԲԹԿ- ով իրականացվում են բեռնափոխադրումներ:

JNEWS- ն այցելել է Բաքու-Թբիլիսի-Կարսի Ախալքալաքի կայարան և տեղում ծանոթացել իրավիճակին: Կայարանի տարածքը նման է մեծ շինհրապարակի: Տպավորություն չի ստեղծվում, որ շինարարությունն ավարտված է: Առաջին հայացքից թվում է, որ այնտեղ ոչ ոք չկա, բայց հետո, առաջ շարժվելով շինհրապարակի խորքը, գնացքների հին անվադողերը եվրոպականի փոխման կետում, տեսնում ենք բանվորների:

BTK

Այս հսկայական շինհրապարակում պատրաստ է միայն Ախալքալաքի կայարանի շենքը, բայց այն փակ է: Ախալքալաքի կայանի շինարարությունն ավարտվել էր 2017 թվականին:

jeleznaya doroga10

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վրա աշխատում են մի քանի ընկերություններ:

Գնացքների հին անվադողերը եվրոպականի փոխման կետը կառուցում է IMC խումբը: Այն ժամանակ, երբ մենք գտնվում էինք շինհրապարակում, երկաթուղագծի գնացքների հին անվադողերը եվրոպականի փոխման կետի տարածքում աշխատում էր հինգ բանվոր: Անցակետի մոնտաժման աշխատանքները նախատեսվում էր ավարտել անցյալ տարի:

jeleznaya doroga3

Բանվորը, որի անունը Վալիկո էր, արդեն երկու տարի է շինհրապարակում է աշխատում:

«Անցյալ տարի շինանյութերի մատակարարման հետ կապված ընդհատումներ եղան, դրանք չբերվեցին, ուստի չհասցրեցինք: Եթե այս տարի շինանյութերի հետ ամեն ինչ կարգին լինի, ապա կավարտենք: Մենք աշխատում ենք հունվարից », – ասաց Վալիկոն:

Այժմ շինհրապարակում աշխատում են միայն Վրաստանցի բանվորները, իսկ մինչ համաճարակը, աշխատում էին նաև Թուրքիայից և Ադրբեջանից եկած բանվորներ:

Շինհրապարակում դեռ շատ աշխատանքներ կան, որոշ բանվորներ կասկածում են, որ շինարարությունն այս տարի հնարավոր է ավարտին հասցնել:

«Դեռ շատ աշխատանք կա կատարելու, շինարարությունն այս տարի չի ավարտվի», – ասաց Վալիկոն:

Այս պահին ընկերությունն իրականացնում է մետաղա-կառուցվածքային աշխատանքներ, ընկերությունում աշխատում է մոտ 50 մարդ:

jeleznaya doroga7

«Այստեղ շատ աշխատանք կա, մենք մեկն ավարտում ենք, այլ աշխատանք են տալիս: Մնում է փակել կողային պատերը և տանիքը: Այս տարի մենք կավարտենք փոփոխման կետի աշխատանքը [նկատի ունի եվրոպական երկաթուղագծի գնացքի անցման կետը» , – ասում է ինժեներ Գիորգի Կակաբաձեն:

jeleznaya doroga6

Շինարարության տենդերը շահել է ադրբեջանական «Demiryol Service » ՍՊԸ-ն, իսկ ավելի կոնկրետ՝ Վրաստանում գտնվող այս երկաթուղային ընկերության մասնաճյուղը: Մնացած ընկերությունները ենթակապալառուներ են:

jeleznaya doroga9

Այս երկաթուղային գծի վրա Ախալքալաքի կայարանը ամենամեծն է, գնացքներն այստեղ պետք է անցնեն հին երկաթուղագծից՝ եվրոպական երկաթուղագծի, սակայն այս կետի շինարարությունն ավարտված չէ, էլեկտրահաղորդակցության համակարգը և այլ արտաքին աշխատանքներ ևս դեռ ավարտված չեն:

Էլեկտրահաղորդակցման աշխատանքներն իրականացնում է «ATF Georgia»- ն:

jeleznaya doroga1

Կոյուղու և ջրամատակարարման համակարգերն ավարտված են:

Շինհրապարակում հողային աշխատանքներն իրականացնում է «polat» ընկերությունը:

jeleznaya doroga5

Հարցին, թե երբ կավարտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, «Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ից մեզ պատասխանեցին հետևյալը:

«Այս պահին շարունակվում են ենթակառուցվածքային աշխատանքները, որոնք իրականացվում է ըստ ժամանակացույցի: Հաշվի առնելով համավարակը ու աշխարհում ստեղծված հանգամանքները, մենք դեռ չենք կարող ասել աշխատանքի ավարտի ճշգրիտ ժամկետը: Երկաթուղին այս փուլում աշխատում է փորձարկման ռեժիմով, բեռնափոխադրման ուղղությամբ: Ուղևորափոխադրումները կսկսվեն անվտանգության բոլոր չափանիշներին բավարարումից և մնացած աշխատանքներն ավարտելուց հետո» – պատասխանեցին « Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ից:

Հիշեցնենք, որ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային մայրուղու նախագիծը սկսվել է 2007 թ.-ին և ապահովում է Մարաբդա-Ախալքալաք 178 կմ-անոց ճանապարհագծի վերականգնում / վերակառուցում Վրաստանի տարածքում, ինչպես նաև նոր երկաթգծի կառուցումը Ախալքալաքի կայարանից Կարսի կայարան, ընդհանուրը 98 կմ երկարությամբ: Այս հատվածից Վրաստանի տարածքում գտնվում է 30 կմ-ոց Ախալքալաք- Կարծախ (Թուրքիայի սահման) հատվածը, իսկ Թուրքիայի տարածքում՝ Կարծախից մինչև Կարս- ընկած 68 կմ-ոց հատվածը:

jeleznaya doroga2

Շուշան Շիրինյան