Ախալքալաքի վարչությունում մրցույթ է հայտարարվել 42 թափուր տեղերի համար:
Հանրային ռեեստրի պաշտոնական կայք էջում (www hr.gov.ge) դեկտեմբերի 4-ից հայտարարվել է 42 թափուր տեղերի մրցույթ Ախալքալաքի վարչության ու Շրջանային ժողովի համար:
Ցանկացողները կարող են մասնակցել մրցույթին և մասնակցության հայտ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:
Հավաստագրումը կանցկացվի երեք փուլով. դիմումների ընտրություն, թեստավորում ու հարցազրույց: Թեստավորումը կանցկացվի հայերեն ու վրացերեն լեզուներով:
Հավաստագրումը կանցկացվի էլեկտրոնային համակարգով: Այս անգամ հավաստագրումը կանցկացնի Արդարադատության նախարարությունը, իսկ նախորդ հավաստագրումները անցկացրել էր Կրթության ու գիտության նախարարությունը: Թեև դեռ պաշտոնական պայմանագիրը չի ստորագրվել, բայց արդեն կա բանավոր համաձայնություն:
Վարչությունը մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար հավաստագրումը իրականացնողին կվճարի 13 լարի:
Հավաստագրումը պետք է անցկացվի Շրջանային վարչության ու ժողովի շենքում, Արդարադատության նախարարության աշխատակիցները իրենք պետք է բերեն սարքավորումները և տեղադրեն դրանք:
Թեստերում կա 60 հարց, անցողիկ է համարվում 33 դրական պատասխանը: Հարցերը Վրաստանի Սահմանադրության, Տեղական ինքնակառավարման ու Հանրային ծառայության մասին օրենքների և Վրաստանի Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ են:
Շուշան Շիրինյան