Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 939 դեպք:
Ապաքինվածների թիվը կազմում է 817:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3080 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 242-ը: