Ախալքալաքի մունիցիպալիտետի 7 գյուղերում, ՕԳԾ-ի շրջանակներում, հերթով երկրորդ առաջնահերթ աշխատանքներն ինքնաբերաբար չեղյալ են հայտարարվել, իսկ մեկ գյուղում գյուղացիներն իրենք են փոխել իրենց առաջնահերթությունները: Այս և այլ փոփոխությունները ներկայացվել են Ախալքալաքի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի քննարկմանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում ՕԳԾ -ի շրջանակներում աշխատանքներն իրականացման ընթացքում են, սակայն, որոշ գյուղերում նախատեսված առաջնահերթ աշխատանքների մեջ փոփոխություններ են կատարվել:

Հետևյալ 7 գյուղերում հերթով երկրորդ առաջնահերթ աշխատանքներն ինքնաբերաբար չեղյալ են հայտարարվել, քանի որ ՕԳԾ-ով հատկացված գումարը բավարար է միայն մեկ աշխատանքի համար: Այդ գյուղերի թվում են՝ Թոթխամը՝ 10 000 լարի, Չամդուրան՝ 16 000 լարի, Գոգաշենը՝ 12 000 լարի, Ափնյան՝ 10 000 լարի, Խուլգումոն՝ 16 000 լարի, Բուզավետը՝ 10 000 լարի, Պտենան՝ 12 000 լարի: Այս գյուղերում ՕԳԾ-ի շրջանակներում իրականացվում է փողոցային լուսավորության աշխատանքներ:

Կուլիկամ գյուղում աշխատանքի առաջնահերթությունները փոխվել են հենց գյուղացիների կողմից: Սկզբում գյուղացիները ցանկանում էին գնել սպորտային գույք, բայց հետո նրանք փոխեցին առաջնահերթությունը մինի խաղադաշտի կառուցմամբ: Կուլիկամ գյուղին հատկացված գումարը 20 000 լարի է:

Մարտունի և Խոսպիո գյուղերը միավորվել են մեկ նախագծում: Նրանք ուզում են մարզադաշտ կառուցել: Երկու գյուղերին հատկացված ընդհանուր գումարը 24 000 լարի է:

Բուղաշեն, Բեժանո և Հոկամ գյուղերը դիմում են գրել և չեղյալ հայտարարել հերթով երկրորդ առաջնահերթ աշխատանքը, թողնելով ընդամենը մեկ աշխատանք: Այս գյուղերին հատկացվել է 16 000 -ական լարի: Բեժանո գյուղում ցանկանում են իրականացնել փողոցային լուսավորության աշխատանքներ, Հոկամում և Բուղաշենում` վերականգնել ջրամատակարարման համակարգը:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանի, առաջնահերթությունների փոփոխություններ ամեն տարի էլ լինում են:

«Չնայած մենք միշտ նրանց խորհուրդ ենք տալիս, որ ընտրեն որակյալ աշխատանքներ», – ասում է նա:

«Օգնություն գյուղին» ծրագրով արդեն 10 տենդեր հայտարարվել է: Դրանք գյուղերում փողոցային լուսավորության աշխատանքներ են:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետի, մնացած տենդերները կհայտարարվեն աստիճանաբար, և նա հույս ունի, որ մինչև հոկտեմբեր բոլոր աշխատանքները կավարտվեն:

Քաղաքապետարանի աշխատողներն նախագծողներից արդեն ընդունել են տարբեր աշխատանքների 34 նախագիծ և նախահաշիվ, ու ընդհանուր առմամբ այս տարի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում կկատարվի ավելի քան 100 աշխատանք:

Ախալքալաքի մունիցիպալիտետին այս տարի ՕԳԾ-ի համար հատկացվել է մոտ 922 000 լարի: