Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 736-ով՝ հասնելով 24 հազար 645-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 205-ով և հասել 13 հազար 116-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ մինչ այժմ իրականացվել է 109 հազար 173 թեստ:
Կորոնավիրուսով վարակված ևս 139 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 964 մարդ: