Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանդես է եկել այն հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ, որը հրատարակվել է մեր հոդվածում` «ՄԱԿ-ի խորհրդատվությունները Վրաստանի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ», որը հրապարակվել է 2015 թվականի նոյեմբերի 30-ին:

Հետևյալ նյութում, որը պատմում էր մարդու իրավունքների Վրաստանի ամենամյա զեկույցի, ՄԱԿ-ի խորհրդատվությունների և GRASS–ի այլընտրանքային զեկույցի մասին, այդ կազմակերպության ներկայացուցիչը իր մեկնաբանություններից մեկում ասել է.
«Մեկնելուց մեկ ժամ առաջ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից մեզ հաղորդեցին, որ նրանք չեն տալիս թույլտվություն մեկնելու մեր երկու պատվիրակներին, որոնք, միևնույն ժամանակ, աշխատել են Վրաստանի Հանրային պաշտպանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի մարզային գրասենյակներում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեզ ներկայացավ ուղղակի որպես բյուրոկրատական կառույց»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեկտեմբերի 4-ին հանդես է եկել հայտարարությամբ, ի պատասխան այն մեկնաբանության, որտեղ մասնակիորեն ասվում է.

«Հոդվածում GRASS-ի ներկայացուցիչ Դենոլա Չխարտիաշվիլին հիշատակում է հանրային պաշտպանի գրասենյակը, ինչպես բյուրոկրատական կառույցի, և ստեղծում է կեղծ տպավորություն, որ հանրային պաշտպանը չի ուղարկել իր ներկայացուցչին GRASS-ի կողմից կազմակերպված Ժնևում կայացած հանդիպմանը: Մենք ցանկանում ենք շեշտել, որ Հանրային պաշտպանը չէր ստացել GRASS-ի կողմից հրավեր, որ կարողանար ուղարկել իր աշխատակցին Ժնևում ընթացող հանդիպմանը: Համաձայն իրավական կանոնակարգերի վերաբերյալ հանրային ծառայողների, միջոցառման գնալու համար Հանրային պաշտպանի աշխատակիցները կարող են օգտվել արձակուրդից կամ միջոցառման կազմակերպիչը (այս դեպքում GRASS կազմակերպությունը), պիտի պաշտոնապես տեղեկացներ Հանրային Պաշտպանին, ինչի հիման վրա հնարավոր կլիներ հրավիրված աշխատակիցների համար կազմակերպել բիզնես ուղևորություն:

Ըստ այդմ էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չուներ իրավական հիմնավորում հարգելի համարելու աշխատողների բացակայությունը աշխատանքային օրերին: Այս մասին իհարկե տեղյակ էին աշխատակիցները, այդ իսկ պատճառով նրանք որոշեցին հրաժարվել արտասահման գնալուց»: