Այսօրվա դրությամբ, Ախալքալաքի և Վարձիայի 4 հյուրանոց, որոնք հայտ են ուղարկել աշխատանքի վերսկսման թույլտվություն ստանալու համար, դրական պատասխան են ստացել:
Հունիսի 25-ի դրությամբ, Վրաստանի տարածքում գտնվող 202 հյուրանոց, որոնցից 28-ը` Սամցխե-Ջավախքում, ստացել են աշխատանքը վերսկսելու թույլտվություն:
Այս շաբաթ Ախալքալաքի ևս երկու հյուրանոց դրական պատասխան էին ստացել Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից: Հունիսի 16-17-ը Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովը ստուգել էր Ախալքալաքի և Վարձիայի երկու հյուրանոց և տվել աշխատանքը վերսկսելու թույլտվություն: Ընդհանուր առմամբ, Ախալքալաքում ներկայումս գործում է չորս հյուրանոց:
Ստուգվել են միայն այն հյուրանոցները, որոնք աշխատանքի վերսկսման թույլտվություն ստանալու համար հայտ են ուղարկել երկրորդ անգամ:
Ըստ Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ, առաջին ստուգումից հետո նա ամեն ինչ արել է հանձնաժողովի հանձնարարականների համաձայն, որից հետո հանձնաժողովը վերստուգել է նրա հյուրանոցը և դրական պատասխան տվել: Ըստ հանձնաժողովի ներկայացուցիչների, ստուգումները շարունակվում են:
Աշխատանքը վերսկսելու թույլտվություն ստանալու համար հյուրանոցները պետք է ստուգվեն Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից, իսկ ստուգումն անցնելու համար յուրաքանչյուր սեփականատեր պետք է գրանցվի և հայտ ներկայացնի նախարարության կայքում:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ հունիսի 8-ից վերսկսվել է փակ տիպի ռեստորանների, սրճարանների և բարերի աշխատանքը, հյուրանոցներին նույնպես թույլատրվում է աշխատել: Այնուամենայնիվ, հյուրանոցներին անհրաժեշտ է Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից թույլտվություն: Չնայած ռեստորանները չպետք է ստանան վաղաժամ թույլտվություն, դրանք պետք է բավարարեն անվտանգության պայմաններին, որոնք գրառված են հանձնարարականներում: