Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2367 լարիի չափով կփակվի 32 բաժանորդի հողերի ոռոգման ծառայության պարտքերը: Բաժանորդների պարտքերը կմարվեն 2015 թվականից մինչև 2019 թվականը: Ծրագիրն իրականացվում է Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում:
Սամցխե-Ջավախքում մի սեզոնին ոռոգման ծառայությունը 1 հեկտարի համար արժե 75 լարի:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով, 2020 թ.-ի կառավարության որոշմամբ, Վրաստանում հողի ոռոգումը կիրականացվի անվճար: Գյուղնախարարության տվյալներով, պետությունը ընդհանուր առմամբ մոտ 8 միլիոն լարիի չափով ներելու է պարտքերը (մոտավորապես 2,5 միլիոն դոլար), որը կուտակվել է 2012-ից մինչև 2019 թվականը:
ՍՊԸ «Վրաստանի միավորված ոռոգման համակարգը» հիմնվել է 2013 թվականին, որը զբաղվում է պետական ոռոգման համակարգերի վերականգնումով, որոնք գոյություն ունեին խորհրդային տարիներին և ոչնչացվել էին 90-ականներին:
Ներկայումս Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործում է ոռոգման 3 համակարգ.
1. Օրլովկա-Սպասովկա (ինքնահոս), սպասարկում է Սպասովկա, Կաթնատու, Սաթխա, Օրոջալար, Մեծ Խանչալի գյուղերին և Նինոծմինդային:
2. Նամձվարի (ինքնահոս), սպասարկում է Նամձվարի և Ջիգրաշեն գյուղերին:
3. Ղաուրմա-Նամձվարի (ինքնահոս), սպասարկում է Ջիգրաշեն, Ղաուրմա, Նամձվարի գյուղերին: