Հունիսի 20-ին, Ծալկայի շրջանի հայաբնակ Օզնի գյուղում կատարվել է խաչի օրհնության կարգ:
Ինչպես հայտնում է Ջավախքի փոխանորդության մամլո ծառայությունը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանի և հոգևոր դասի մասնակցությամբ՝ կատարվել է խաչի օրհնության կարգ, որը Օզնիի բնակիչների ջանքերով է տեղադրվել գյուղի բարձրունքում:
Այնուհետև խաչի օրհնության կարգից հետո տեղի է ունեցել մեծ դաշտահանդես, որին մասնակցել են Ծալկայի շրջանում գործող հայկական երգի ու պարի համույթները:
Հոգևորականները եղել են նաև գյուղի 1860 թ․ կառուցված, Սուրբ Աստվածամայր եկեղեցում և աղոթք բարձրացրել առ Աստված։