Այսօր, հունիսի 20-ին Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում 20 րոպե տևած կարկուտը վերջնական ոչնչացրել է գյուղացիների բերքը: Կարկտահարվել է գյուղի ցանքատարածությունները: Գյուղացիները հայտնում են, որ իրենք կատարվածի մասին տեղեկացրել են գյուղապետին: Կարկուտն այնքան ուժեղ ու մեծ է եղել, որ բնակիչները հույս չունեն, որ գոնե որոշ մշակաբույսեր կվերականգնվեն:

grad1

«Ամբողջ բերքը ոչնչացվել է, վերականգնվելու հույս չկա, երկու օր առաջ նույնպես բերքը կարկտահարվել էր: Այսօր վերջնական ամեն ինչ գետնին հավասարվեց, ոչ միայն կարտոֆիլի և մնացած մշակաբույսերի ցանքատարածություններն են տուժել ուժեղ կարկուտից, այլև մեր քաղելավայրերը, աշնանը խոտ էլ չի լինի, կարկուտը ձյան նման նստել է», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Օլավերդ գյուղի բնակիչ Աշոտ Ներսեսյանը:

Գյուղացիները կատարվածի մասին անմիջապես տեղյակ են պահել իրենց գյուղապետին: Վերջինս այդ պահին եղել է Ախալքալաքի քաղաքապետարանում և խոստացել է իրավիճակի մասին զեկուցել պատկան մարմիններին:

Գյուղացիների խոսքերով, իրենք բերքը չեն ապահովագրել է, և օգնության հույս չունեն:

grad2

Ուժեղ կարկուտը մի քանի գյուղերում վնասել է բերքը (Video)

grad3