Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 19 157-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 459-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, որոնցից 10-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 319 դեպք կա, այլ պատճառով՝ 110։
Ապաքինվել է ևս 706 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 8 266 է։
Փաստացի բուժվողների թիվը 10 462 է։
Ընդհանուր առմամբ, անցկացվել է 91 943 թեստ։