Ախալքալաքի մունիցիպալիտետում մոլախոտերի դեմ պայքարի սեզոնն է: Այնուամենայնիվ, ոչ բոլորը գիտեն, թե ինչպես ճիշտ գործածել թունաքիմիկատները և հերբիցիդները, որպեսզի դա չազդի մարդու և կենդանիների առողջության վրա:
Մեր գյուղատնտեսական շրջանում կարևոր է իմանալ թունաքիմիկատների անվտանգ և արդյունավետ օգտագործման մասին: Այնուամենայնիվ, ոչ բոլոր ֆերմերները գիտեն, թե ինչպես օգտագործել դրանք պատշաճ կերպով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 25 միլիոն թունաքիմիկատով թունավորման դեպք՝ դրանց հետ աշխատելու կանոնների խախտման, ոչ պատշաճ փոխադրման և օգտագործման պատճառով:
Հողագործության ներկայիս պայմաններում բույսերի պաշտպանության քիմիական միջոցները մեծ պահանջարկ ունեն:
Ախալքալաքի Բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը խորհուրդ է տալիս մոլախոտերի դեմ միջոցներ գնելիս խորհրդակցել փորձագետի հետ կամ դրանք ձեռքբերել հավաստագրված վաճառողից:
Բնապահպանական և սանիտարական նորմերի խախտմամբ թունաքիմիկատների օգտագործման պատճառով զանգվածաբար սատկում են մեղուները, նապաստակները, տնային թռչունները, վայրի կենդանիները, ոչնչացվում է բերքը, թփերը և ծառերը:
Ըստ Մախարե Մացուկատովի՝ դեղորայքը պետք է օգտագործվի առանց խախտելու կանոնները, և, իհարկե, պետք է հաշվի առնել եղանակային պայմաններն ու դեղաչափը:
Նրա խոսքով՝ հողի մակերևույթին և բույսերի վրա դեղամիջոցի ընկնելուց հետո այն ներազդում է ավելի քան մեկ ամիս՝ 45 օրվա ընթացքում: Այսինքն՝ այս ընթացքում թունաքիմիկատը կարող է մտնել կենդանու օրգանիզմ, եթե նա այնտեղ արածում է, իսկ մարդու օրգանիզմ, եթե, օրինակ նա այդ դաշտից որոշ բույսեր է օգտագործում սննդի համար:
«Օրինակ, եթե կովերին արածեցնել այնտեղ, որտեղ մակերեսին դեղ կա, դա կարող է հանգեցնել դրա թունավորմանը, սակայն այն կարող է չթունավորվել, թեպետ մարդու օգտագործման համար կաթը վնասակար չէ, բայց միսն ու կաթնամթերքը այլևս օրգանական չեն լինի», – ասում է Մախարե Մացուկատովը:
Արդյունավետորեն մոլախոտերից մշակաբույսերը մաքրելու գործում կօգնեն փորձված դեծամիջոցները` հերբիցիդները, որոնք կարող են ոչնչացնել նույնիսկ վնասաբեր բույսեր-վնասատուներին, և միևնույն ժամանակ չվնասեն մշակաբույսերը:
Թունաքիմիկատը պարունակում է կպչուն նյութ, որը ներծծվում է գետնի վերնաշերտում և մոտենում է արմատին: Հերբիցիդի գործողության արագությունը կախված է կլիմայական պայմաններից, բույսեր-վնասատուների վիճակից և տեսակից, ինչպես նաև գործուն լուծույթի գործածված դեղաչափից: Թունաքիմիկատների օգտագործման արդյունքում մոլախոտը դեղնում է, տերևները թոշնում են, և «մահանում» է այն 10-20 օրվա ընթացքում:
Լավագույն արդյունքի հասնելու համար, հերբիցիդը մասնագետների կողմից առաջարկվում է օգտագործել բույսեր-վնասատուների զարգացման ինտենսիվ փուլում` համապատասխան կլիմայական պայմաններում:
Կարևոր է ցանել թունաքիմիկատները, երբ քամի չկա, որպեսզի դրանք չտարածվեն հարևան տարածքներում: