Այսօր՝ հունիսի 2-ին ժամը 17:00-ից հետո, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին ռեանիմոբիլով տեղափոխել են կորոնավիրուսի համար թեստավորելու: Քաղաքացին վերջերս եկել էր Ռուսաստանից և Վրաստանում անցել էր կարանտին:

Ղաուրմա գյուղի բնակիչը մոտ օրերս էր կարանտինից տուն վերադարձել։ Վրաստան տեղափոխվելուց հետո նա կարանտինում էր գտնվում: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց նրան թույլ են տվել տուն գնալ: Բնակիչն ինքը չի դիմել տեղի հիվանդանոցներին կամ բժիշկներին: Նրան փնտրել և հայտնաբերել են Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:

Կարանտինային գոտում կատարվել է երկու թեստ, որոնցից մեկում նկատվել է կորոնավիրուսային վարակի հակում: Հետևաբար նրան տեղափոխել են երկրորդական թեստավորման: Նոր թեստի արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամվա ընթացքում: