Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10 009-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 517-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 19 դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշել են ԱՆ-ից:
Ապաքինվել է ևս 25 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։ Փաստացի բուժվողների թիվը 6368 է։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 59 917 անձ։
Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ երկրում լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը. հունիսի 1-ի դրությամբ ծանր վիճակում է 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 55, որոնքից 16-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի։