Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 442-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ելքով 15 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, այլ պատճառով՝ 44։ Մայիսի 27-ին մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։
Դուրս է գրվել ևս 32 մարդ։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 3287 պացիենտ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 54 931 թեստավորում:
Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 271-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 18 պացիենտ: