Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ախալքալաքի բերդի վերականգնումը, որը նախատեսվում էր 2020 թվականին, հետաձգվել է ևս մեկ տարով:
2019 թվականին, Ախալքալաքի ХI դարի բերդի տարածքը մաքրվել և փակվել էր այնտեղ անընդհատ արածող կովերի համար: Վերջերս, սակայն, բերդի տարածքում կրկին հայտնվել է կովերի նախիրը, իսկ մզկիթը՝ միակ շինությունն է, որն առավել պահպանվել է, և որը կրկին վերածվել է անասնագոմի:
Ախալքալաքի բերդը երկար տարիներ գտնվում է ավերված վիճակում և ժամանակի հետ էլ ավելի է ավերվում:
2020 թվականի հունվարին, Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հասարակության հետ կապերի ղեկավար Բեքա Բարամիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ այս տարվա ապիլից կսկսվեն վերականգման աշխատանքները։ Թեպետ, կորոնավիրուսի համավարակը մտցրեց իր շտկումները նախատեսված ժամկետներում և գործերում, վերականգնման աշխատանքները դեռ չեն սկսվել և դրանք այս տարի չի նախատեսվում սկսել:
Ըստ Բեքա Բարամիձեի, Ախալքալաքի բերդը կվերականգնվի առաջիկա 2021 թվականին:
«Մենք նախատեսում էինք վերականգնումը սկսել արդեն այս տարի, բայց երկրում ստեղծված իրավիճակի պատճառով մենք չկարողացանք», – ասաց Բեքա Բարամիձեն:
Ըստ նրա, վերականգնման աշխատանքները կսկսվեն 2021 թվականից, մասնավորապես, երբ և որ ամսին, նա դեռ չի կարող ասել:
Ինչ վերաբերում է բերդի տարածքում կովերի արածեցմանը, Բարամիձեն ասաց, որ դրանով պետք է զբաղվեն տեղի իշխանությունները: Նրանք պետք է ցանկապատեն բերդի տարածքը, որպեսզի հնարավորության սահմաններում տարածքի վրա արտաքին ազդեցություն չլինի, և առնվազն պահպանվի այն, ինչ մնացել էր վերականգնումից առաջ: