Վրաստանում արտակարգ դրության վերացմանը զուգընթաց, ավարտվել է արտոնյալ ժամանակահատվածը, որի ընթացքում քաղաքացիները ազատվում էին ոստիկանության կողմից արձանագրված տուգանքների վճարումից: Այս մասին այսօր հաղորդել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, մարտի 28-ից դադարեցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և պարտադիր տեխնիկական ստուգումն անցնելու ձգձգման համար տուգանքների վճարումը: Կառավարության հետ համաձայնեցված արտոնյալ ժամանակահատվածը վերաբերում էր ինչպես խախտումների համար անդորրագրերի վճարմանը, այնպես էլ տույժերի վճարմանը, որն ավելացել էր տուգանքի չափին:

Կարևոր է, որ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր տուգանվել են արտակարգ դրությունը և պարետային ժամը խախտելու համար, նույնպես օգտվում էին այս արտոնությունից: Ֆիզիկական անձանց համար տուգանքների չափը երեք հազար լարի էր (942 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարի (գրեթե 4,7 հազար դոլար):

Մայիսի 23-ից սկսվել է օրինական ժամկետի (30 օր) հաշվարկը, որի ընթացքում իրավախախտները պետք է վճարեն սահմանված տուգանքները կամ բողոքարկեն այն:
Մայիսի 27-ից Վրաստանի ՆԳՆ համընդհանուր սպասարկման Թբիլիսիի և Ռուսթավիի կենտրոնները կվերսկսվեն քաղաքացիների ընդունելությունը: Ինչպես նաև վերսկսվում են հաշվառումները պարեկապահակային ծառայության բաժանմունքներում և անալիզը տարածքային մասնաճյուղերում: