Չնայած գարնան զարթոնքին, Խաս Բախչա քաղաքային այգին մռայլ տեսք ունի: Լուսամփոփները կոտրվել են, նստարանները՝ ժանգոտել, ծաղիկները` չորացել… Նույնիսկ «տեսախցիկը» չի փրկում այգին վայրենաբարո մարդկանցից:

Տարվա տաք եղանակներին քաղաքին անհրաժեշտ են կանաչապատ տարածքներ, որտեղ ընդունված է ժամանակ անցկացնել և մաքուր օդ շնչել: Այս պահին քաղաքում միակ կանաչապատ «կղզյակը» հանդիսանում է Խաս Բախչա քաղաքային այգին, սակայն այգու տեսքը միայն խղճահարություն է առաջացնում:

Խորհրդային Միության փլուզումից հետո այգին վերականգնվել է միայն մեկ անգամ՝ 2015 թ.-ին: Այդ ժամանակ 119 295 88 լարի էր ծախսվել՝ այգին սալահատակով ծածկելու, հին ցանկապատը ներկելու և մի քանի նստարան ու աղբաման տեղադրելու համար:

Անցյալ տարի Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը, որը ներկայումս մշտադիտարկում է այգու մաքրությունն ու կանաչապատումը, այստեղ փայտե տակդիրներով ծաղիկներ է դրել, որոնք շատ գեղեցիկ և հաճելի տեսք ունեին: Այժմ գեղեցիկ նախաձեռնությունից մնացել են միայն գերանները: Այգին նաև լուսավորվել էր, որից նույնպես առանձնապես ոչինչ չի մնացել: Բնակիչների բարբարոս վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ զբոսայգուն հասցրել է ծայրահեղ վիճակի, և նման տեղերում պահանջվում է մշտական բարեկարգում և հետևողականություն:

Սովորաբար, հանգստի համար նման վայրերի կանաչապատումն ու զարդարանքն իրականացվում է լանդշաֆտային դիզայներների օգնությամբ՝ որոշակի ոճի մեջ, հակառակ դեպքում այգին չունի ոճային լուծումներ և այնպիսի տեսք ունի, ինչպես մեր դեպքում, կարծես որտեղից ինչ գտել են, այն էլ դրել են:

sad9

Այգում կան 3 տեսակի նստարաններ: Հին ու ծանր նստարանների մեծ մասը վերականգնումից հետո անհետացել են, իսկ նորերը տեղաշարժում են այնտեղ, որտեղ ուզում են: Այս նստարանները ժանգոտել են:

sad4

Այգում կան նաև շատ այսպիսի նստարաններ

sad1

sad3

Փայտե ծաղկամաններում ծաղիկներ չկան, ինչպես նաև 5-ամյա նստարաններից բացակայում են փայտե նստատախտակները:

sad6

sad7

Այսպիսի տեսք ունի այգու փոքրիկ բեմը:

sad8

sad11

Լուսամփոփները կոտրված են, իսկ որոշ սյուներ փորձել են «արմատախիլ անել»:

sad5

Հին խաղահրապարակում երեխայի չափի անցքեր կան: Այս խաղահրապարակը օգտագործման համար պիտանի չէ:

Ինչ-որ բան կկարգավորվի և կփոխարինվի, բայց ոչ բոլորը:

«Այսօր մենք փոխեցինք ծառերի կողքին գտնվող լուսացույցները, դրանով զբաղվում էին էլեկտրագործները: Մենք արդեն պատվիրել ենք լուսամփոփները, որպեսզի փոխենք դրանք: Կլինեն կանաչապատման աշխատանքներ, ծաղիկներ ենք տնկելու, իսկ անհրաժեշտության դեպքում մարգագետիններ կգցենք: Թբիլիսին նոր է բացվել և մենք արդեն ծաղիկներով ենք զբաղվում: Ինչ վերաբերում է նստարաններին, ցավոք, մենք չունենք այդքան շատ ֆինանսավորում, որպեսզի դրանք փոխենք», – ասում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը: