Վրաստանում մայիսի 23-ի տվյալներով, կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 728, որից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 509 պացիենտ, ինչը կազմում է վարակակիրների 70 տոկոսը: Այս ցուցանիշն ամեն օր աճում է:
Տվյալները վերցված են կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքից:
Կարանտինում է գտնվում 3259 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 323:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի երեք քաղաքացի: