Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի գրեթե 17%-ի դեպքում հիվանդները ասիմպտոմատիկ են եղել լաբորատոր հետազոտումների ընթացքում: Այս մասին ասվում է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի «Վրաստանում նոր կորոնավիրուսի ընթացքը» զեկույցում:
Ուսումնասիրությունն ընդգրկում է կորոնավիրուսի առաջին դեպքից սկսած ժամանակահատվածը` փետրվարի 26-ից մայիսի 11-ը:
Հինգ հարյուր դեպքից, լաբորատոր թեստավորման ընթացքում, 83 հիվանդ (16,6%) ասիմպտոմատիկ է եղել: 57.6% դեպքերում հայտնաբերվել է ավելի քան մեկ ախտանիշ:
Ուսումնասիրության մեջ ասվում է նաև, որ հարյուր հազար մարդու հաշվարկով նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշը Քվեմո-Քարթլիի շրջանում է, իսկ ամենացածրը՝ Շիդա-Քարթլիում և Իմերեթիում: Վարակների վերաբերյալ միջանկյալ դիրքորոշում է զբաղեցնում Թբիլիսին, Աջարիան, ինչպես նաև Ռաճա-Լեչխումին և Քվեմո-Սվանեթին:
Ինչ վերաբերում է բժշկական անձնակազմի կորոնավիրուսով վարակվելուն, ապա Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է հաստատված դեպքերի ընդհանուր թվի 13%-ը:
Վրաստանում ներկայումս օրական մոտ 1500 թեստվորում է անցկացվում:
Մայիսի 19-ի դրությամբ երկրում իրականացվել են պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) թեստերի միջոցով ավելի քան 40,7 հազար հետազետություն:
Մինչև մայիսի 11-ը հանրապետության ողջ տարածքում PCR թեստերն իրականացվում են 14 լաբորատորիաներում.
– Լուգարի (Թբիլիսի) լաբորատորիա,
– Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց,
– Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի (Քութայիսի) բաժանմունք,
– Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Աջարիայի (Բաթումի) բաժանմունք,
– Լաբորատորիա «Նեոլաբ»,
– Սալիխ Աբաշիձեի անվան Ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի տարածաշրջանային կենտրոն (Բաթումի),
– «Ցիտո» բժշկական կենտրոն,
– «Mega Lab»,
– Մոլեկուլային ախտորոշման կենտրոն,
– Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Քութայիսիի ախտորոշիչ լաբորատորիա,
– Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց,
– «Ավերսի» կլինիկա,
– «Նյու հոսփիթալ»,
– Տուբերկուլյոզի և թոքային հիվանդությունների ազգային կենտրոն:
Համաձայն StopCov.ge կառավարության կայքում հրապարակված վերջին տվյալների՝ Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակվելու 702 հաստատված դեպք, Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով բերվել են այլ երկրներից, բուժվել է 456 հոգի, 12-ը մահացել են:
Կարանտինում գտնվող քաղաքացիների թիվը 3 914 է, իսկ հիվանդանոցներում 340 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ:
Նյութը՝ «Новости-Грузия»-ից