Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով արգելվում է երթևեկությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի Ճանապարհային վարչությունը:
Գերատեսչության տվյալներով, նշված հատվածում ձնահյուսի պատճառով արգելվում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Համաձայն Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների՝ երթևեկությունը Մլետա-Գուդաուրի և Դարիալի-Լաս հատվածներում թույլատրվում է առանց կանգառի:
Ճանպարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: