Ախալքալաքի մունիցիպալիտետում «Էներգո Պրո Ջորջիա» էներգաբաշխիչ ընկերության աշխատակիցները երրորդ օրն է վերացնում են մայիսի 4-ի երեկոյան կայծակի պատճառով էլեկտրական գծերում տեղի ունեցած վթարի հետևանքները:

Երեկ չէ առաջին օրը՝ ամպրոպի ժամանակ, կայծակը հարվածել էր Աբուլ գյուղի մոտակայքում, որտեղ գյուղի էներգիայի բաշխման չորս ուղղություններից մեկն է, շարքից հանել է քաղաքի և հարակից գյուղերի էլեկտրական համակարգը: Էներգաբաշխիչ ընկերությանը հաջողվել է նույն գիշերը (մայիսի 5-ին) միացնել հոսանքը: Այնուամենայնիվ, քաղաքի մի մասն ամբողջ գիշեր և առավոտը շարունակում էր մնալ հոսանքազրկված:

pro2

pro2

pro1

Կայծակի հարվածի պատճառով էլեկտրահաղորդման գծերում լարումը հարյուր անգամ մեծացել է, ինչի հետևանքով քաղաքի երեք վայրերում առաջացնելով 10 քառակուսի էլեկտրագծի խզում:

pro5

«Էներգո Պրո Ջորջիա» ընկերության աշխատակիցները, չնայած վատ եղանակին, հայտնաբերել են խզման վայրերը՝ օգտագործելով Ախալցիխեից ժամանած լաբորատորիան և վերացրել վթարը:

pro3

pro4

Անմիջապես հայտնաբերվել է երկու խզում: Առաջինը, այսպես կոչված ԿԵՉ-ի մոտ է եղել, իսկ երկրորդը՝ զինկոմիսարիատի, երրորդը՝ բարձրահարկ շենքերի մոտակայքում՝ Աղմաշենեբելի փողոցում: Հենց այստեղ էլ վթարն ամենադժվարն էր հայտնաբերել: Այս ամենով հանդերձ, մայիսի 5-ին կեսօրից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել էր և չէր անջատվել վթարը վերացնելու աշխատանքների ընթացքում: