Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լայն արձագանք գտավ Jnews-ի «Ի՞նչ անենք, ասենք մի օր չկարողացանք փող գտնել, ի՞նչ է լինելու․․․» հոդվածը: Շատերը պատրաստակամություն հայտնեցին և խնդրեցին հաշվեհամար բացել, որպեսզի կարողնանան օգնել երիկամային անբավարարություն ունեցող Կոլյա Մանասյանին, ով միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում անհրաժեշտ բուժօգնություն ստանալ:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Կոլյա Մանասյանի հաշվեհամարը՝
GE33BG0000000162649137GEL
Գումարը կստանա հենց ինքը։
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ջավախքյան տիրությում մարդիկ պատրաստակամություն հայտնեցին դեղամիջոցներ տրամադրել և գումար փոխանցել երիկամանային անբավարարություն ունեցող տղամարդուն:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի բնակիչ Կոլյա Մանասյանը երիկամային անբավարարություն ունի, նա արդեն երկու տարի է շաբաթական երկու անգամ գնում է Ախալցիխե հեմոդիալեզի: Բանն այն է, որ վերջինս Վրաստանի քաղաքացի չէ, այդ պատճառով նրա բուժումը վճարովի է և ամեն անգամ նա 200 լարիից ավելի գումար է ծախսում: Ամսական Մանասյանների ընտանիքին 1 200 լարի է անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
Սկզբնական շրջանում Կոլյա Մանասյանը հեմոդիալեզի է գնացել շաբաթական երեք անգամ, այնուհետև գումար չունենալու պատճառով բժշկի հետ խորհրդակցելուց հետո դարձրել երկու անգամ, հիմա էլ մտածում է մեկ անգամ դարձնելու մասին, սակայն բժիշկն արգելել է։
Նման նյութեր:
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում բացվել է սերմացու կարտոֆիլի պահման սառնարանային պահեստ: Ծրագիրն իրականացրել է Կարտոֆիլի միջազգային կենտրոնը (CIP) USAID- ի ֆինանսական աջակցությամբ, USAID կարտոֆիլի ծրագրի…
22.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ախալքալաքում անցկացվել է ծառատունկի ակցիա: Տնկվել են 250 սոճու և կենսածառի տնկիներ, իսկ 20 եղևնու տնկիներ հետ են ուղարկվել ծառատնկարան, քանի որ…
22.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Երկրի համաշխարհային օրը Ախալքալաքում ծառ են տնկում: Տնկիները տրամադրել է «Աիսի» ընկերությունը, որը կառուցում է «Ախալքալաք-1» և «Ախալքալաք-2» հէկ-երը: Ծառատունկն իրականացնում են…
22.04.2021 | նորություններ
Այսօր Ախալքալքում շաբաթօրյակ է, այն հայտարավել էր ամբողջ Վրաստանում, կապված «Երկրի օրվա» հետ։
22.04.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի «Մուրջի» պարային համույթն ապրիլի 17-ին մասնակցել է Կիեւում կայացած մանկապատանեկան պարի միջազգային առցանց փառատոնին: Համույթը դարձել է փառատոնի դափնեկիր:
21.04.2021 | նորություններ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Ախալքալաքի Խաս Բախչա զբոսայգում, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հատել է երեք չորացած ծառ:
21.04.2021 | Հասարակություն
Դիլիսկա գյուղից Ռոման Գոգորյանն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի վարկանիշային մրցաշարից վերադարձել է ոսկե մեդալով: Գյուղում չեմպիոնին առանձնակի շուքով են դիմավորել:
20.04.2021 | Հասարակություն
Ախալքալաքի «Աբուլը», այսօր՝ ապրիլի 20-ին, սեփական խաղադաշտում ընդունել է «Գարդաբանի» թիմին: Հանդիպումն ավարտվել է «Աբուլ» թիմի պարտությամբ՝ 0:2 հաշվով:
20.04.2021 | Հասարակություն