Տեսա-մեսենջերների կտրուկ աճող պահանջարկի պայմաններում Picodi թիմը ուսումնասիրություն է կատարել այն մասին, թե որ երկրում, որ հաղորդակցման միջոցն են ընտրում: Հարավային Կովկասի բոլոր 3 երկրներն ընտրել են տարբեր մեսենջերներ:

Պարզվել է, որ WhatsApp-ի նկատմամբ համաշխարհային պահանջարկն աճել է: Պարզվել է նաև, որ այն 22 երկրներում բացարձակ առաջատար է, որը ընտրվել է նաև հարևան Ադրբեջանում օգտատերերի մեծամասնության կողմից:

Zoom–ը աշխարհում երկրորդ տեղում է, այն մեծամասնությունն ընտրել է 14 երկրներում, ինչպես նաև շատ օգտատերեր Հայաստանում:

Վրաստանում ամենից շատ օգտագործվում է Microsoft Teams ծրագիրը, այս ծրագիրը նույնպես սիրվել է ևս երեք երկրում՝ Բուլղարիայում, Լիխտենշտեյնում և Խորվաթիայում: Վրաստանում մեծամասնության ընտրությունը կարելի է բացատրել այն փաստով, որ Կրթության նախարարության որոշմամբ՝ այս ծրագրի միջոցով առցանց դասընթացներ են անցկացվում, ուստի հանրային դպրոցների բոլոր աշխակերտներն ու ուսուցիչները ներբեռնել և օգտագործում են այս ծրագիրը:

Տեսա-մեսենջերների շարքում առաջիներից էր Skype-ը, որը տարածված է նաև չորս երկրում՝ Լեհաստանում, Սլովակիայում, Հունգարիայում և Հունաստանում:

Viber-ն առավել տարածված է Բելառուսում, Բոսնիա-Հերցեգովինայում, Չեռնոգորիայում և Սերբիայում:

Google Meet տեսա-մեսենջերների ծառայությունն ընտրվում է միայն Դանիայում:

Վարկանիշը հիմնված է Google որոնման համակարգում 19 տեսա-մեսենջերների հարցումների քանակի համեմատության վրա (հիմնված Google Keyword Planner ծառայության արխիվային տվյալների վրա):