Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով ձնահյուսի վտանգ կա: Նշված հատվածում արգելվում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
Վրաստանի միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ՝ երթևեկությունը Մլետա-Գուդաուրի և Դարիալի-Լաս հատվածներում թույլատրվում է առանց կանգառի: Պարեկային ոստիկանությունը կհետևի կարգի պահպանմանը:
Ճանպարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: