Ախալքալաքում ավարտվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Բարեկարգվել է ճանապարհի 6.9 կիլոմետր ճանապարհ:
Ինչպես հաղորդում է Ախալքալաքի շրջանային վարչության պաշտոնական կայքէջը, այդ աշխատանքների համար տեղական բյուջեից ծախսվել է 1 420 000 լարի, իսկ պետականից` 868 000 լարի:
Ասֆալտապատման բոլոր աշխատանքների համար էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել: Մրցույթում հաղթանակած ընկերությունն էլ իրականացրել ասֆալտապատման աշխատանքները:
Այս տարի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները իրականացվեցին 2 փուլով: Առաջին փուլում ՍՊԸ «Ֆինեսատ»-ն ավարտեց անցյալ տարվա աշխատանքները, որոնք չէին հասցրել իրականացնել 2014 թվականին:
2015 թվականին մասնակիորեն կամ էլ ամբողջությամբ բարեկարգվեցին Ախալքալաքի մոտ 10 փողոցներ. Ջավախիշվիլի, Դեմիրճյան, Աղամալյան, Ուկմերսկայա, Վ. Սարգսյան, Նազարեթյան, Երևանյան փողոցները, Դեմիրճյան փակուղին, Աղմաշենեբելի 18-ի նրբացքներն ու բակերը, և Աղմաշենեբելիի փակուղին: Այս աշխատանքները իրականացրեց «Արալի» ընկերությունը:
2015 թվականին պետական բյուջեից ասֆալտապատվեց քաղաքը Դիլիսկա գյուղին կապող 1.7 կիլոմետրանոց ճանապարհը` 868 000 լարիով: Մոտավորապես 517 000 լարի ծախսվեց Մյասնիկյան, Նալբանդյան, Թումանյան փողոցների և մայթերի, Ազատության փակուղու բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքների համար: Նախկին զինվորական թիվ 1 քաղաքի ներքին ու բնակելի տարածքի բարեկարգման համար ծախսվել է 345 000 լարի: Արդյունքում ՍՊԸ «ՋավախԱվտոԳզան» իրականացրեց 1 730 000 լարիի աշխատանքներ:
2016 թվականի համար Պետական բյուջեից պլանավորված են փողոցների ու բակերի բարեկարգում 2 525 000 լարիի չափով: Այս գումարից հատկացված է 1 կմ ճանապարհի համար, որը քաղաքը կապում է Բավրա գյուղի հետ, որի համար ըստ նախահաշվարկի ծախսվելու է 2 520 լարի: Ութ փողոցների բակերի կառուցման համար կծախսվի 450 000 լարի, մյուսը` քաղաքի այլ փողոցների համար: Մոտավորապես 1 820 000 լարի տեղական բյուջեից կգնա քաղաքի փողոցների ասֆալտապատման, լուսակիրների տեղադրման համար` Մալխասյան փողոցի ու Մաշտոց խաչմերուկի վրա, որտեղ հաճախակի են վթարներ գրանցվում:
Աղունիկ Այվազյան