Վրաստանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) հիշեցնում է այն քաղաքացիներին, ովքեր, ի նշան համերաշխության, չեն ցանկանում օգտվել կառավարության կողմից սահմանված կոմունալ արտոնություններից, կարող են հրաժարվել ապրիլին և մայիսին տրվող սուբսիդավորումից՝ հանձնաժողովի կայք-էջում www.gnerc.org: Կոմունալ վճարների արտոնությունից հրաժարվելու վերջնաժամկետը 2020 թվականի մայիսի 11-ն է:
Քաղաքացիները կարող են հրաժարվել ապրիլ-մայիս ամիսների արտոնություններից, ինչպես առանձին, այնպես էլ միանգամից երկու ամսվա համար: Սա չի վերաբերում այն անձանց, ովքեր մինչև ապրիլի 11-ն արդեն ֆիքսել են բոլոր երեք ամիսների (մարտ, ապրիլ, մայիս) արտոնություններից հրաժարականը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել մարել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խոր/մ բնական գազ և մինչև 200 կՎտժ էլեկտրաէներգիա, ինչպես նաև ջրամատակարարման և աղբահանման համար: