Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը պահպանել օրենքը: Ըստ պետության ղեկավարի, նա հավանություն է տվել արտակարգ դրությունը երկարաձգելու մասին որոշումը և աջակցում է կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված բոլոր միջոցառումները:
«Կառավարության տարբեր գերատեսչություններ աշխատում են շուրջօրյա` երկրի բարեկեցությունը ու Ձեր առողջությունը պաշտպանելու համար: Բոլորս լսել ենք բժիշկների մտահոգությունը: Որպես պետության ղեկավար, ես պարտավոր եմ պահպանել պետական օրենքները և նույնը պահանջել Ձեզանից: Վարչապետի հետ միասին ես ստորագրել եմ որոշումը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին: Օրենքը, ինչպես և տարածված հիվանդությունը՝ բացառություններ և արտոնություններ չգիտեն: Եթե մենք ուզում ենք, որ մենք պետություն կոչվենք, անհրաժեշտ է կատարել և պահպանել օրենքը», – հայտարարել է Զուրաբիշվիլին:
Տաս օր առաջ վարակակիրների թիվե երկու անգամ քիչ էր: Բժիշկների և համաճարակաբանների անհանգստությունը, մինչդեռ, պայմանավորված է Զատկի գիշերը սպասվող պատարագով: Վրաց Ուղղափառ եկեղեցին մտադիր է հոգևոր ծառայություններն անցկացնել հավատացյալների մասնակցությամբ: