ԱՄՆ կառավարությունը իր Միջազգային զարգացման գործակալության միջոցով Վրաստանին $600,000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու Covid-19 համավարակի դեմ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ դեսպանությունը։
Այս միջոցները վերջերս հայտարարված $ 1️.1️ մլն ֆինանսավորման հետ կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․
• Պատրաստել լաբորատոր համակարգեր
• Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը
• Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը
• Խթանել ռիսկերի հաղորդակցումը
• Ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։
Ընդհանուր առմամբ Միացյալ նահանգները 1,7 մլն դոլար է հատկացրել Վրաստանին: