Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, իրականացված մոնիթորինգի արդյունքում, ամբողջ երկրի մասշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման 199 նոր դեպք է հայտնաբերվել:
Ոստիկանությունը ապրիլի 13-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 14-ի 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 106 քաղաքացու է տուգանել: Հանրային վայրերում 3-ից ավել մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 63 քաղաքացի: Տնտեսական գործունեության սահմանափակումների խախտման համար տուգանվել է 2 իրավաբանական և 6 ֆիզիկական անձ:
ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:
Նման նյութեր:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ) տվյալներով, 2021 թվականի մարտին, երկրում կենսապահովման նվազագույնի չափը կազմել է 178 լարի և 10 թեթրի (ընթացիկ փոխարժեքով մոտ 52 ԱՄՆ…
15.04.2021 | նորություններ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, ապրիլի 15-ի դրությամբ երկրում 24 917 մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
15.04.2021 | նորություններ
Վրաստանի Մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանիի, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպել էր ճաշկերույթ Օզուրգեթի քաղաքի (Գուրիայի շրջան) ռեստորաններից մեկում «պարետային…
15.04.2021 | նորություններ
Եթե համաճարակային ցուցանիշը գերազանցի 4%-ը, կառավարությունը կարող է որոշում կայացնել նոր լոքդաունի մասին: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
14.04.2021 | Քաղաքականություն
Վրաստանի խորհրդարանի վեց պատգամավորներ լքել են «Վրացական երազանք» կուսակցությունը: Այս մասին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գորիի եւ Կասպիի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Գիորգի Խոջևանիշվիլին:
14.04.2021 | Քաղաքականություն
Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։
14.04.2021 | Հասարակություն
WizzAir ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր ավիաչվերթները Քութաիսից Վարշավայի և Վիլնյուսի ուղղությամբ: Առաջին փուլում շաբաթական մեկ չվերթ է իրականացվելու, իսկ ապագայում դրանց հաճախականությունը կավելանա:
14.04.2021 | Տնտեսություն
Ապրիլի 14-ին Արևմտյան Վրաստանում անձրևներ կլինեն, իսկ մինչև ապրիլի 16-ը երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ:
14.04.2021 | Հասարակություն