Ուսուցիչների պրոֆեսիոնալ զարգացման ազգային կենտրոնը «Վրաց լեզուն ապագա հաջողության համար» ծրագրի շրջանակներում հայտարարել է մրցույթ ուսուցիչ օգնականների համար, ովքեր հիմնական ուսուցիչների հետ պետք է պլանավորեն և անցկացնեն դասեր Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Կախեթի ոչ վրացալեզու դպրոցներում:
Մասնավորապես ուսուցիչ օգնականների մրցույթը հայտարարված է վրաց լեզվի` 50 թափուր աշխատատեղ, պատմության ուսուցիչ օգնականների` 10 թափուր աշխատատեղ, աշխարհագրության ուսուցիչ օգնականների` 10 թափուր աշխատատեղ: Նաև 10 թափուր աշխատատեղ ուսուցիչ օգնականների համար ազգային փոքրամասնություններից, ովքեր 2015 թվականին ստացել են բակալավրի աստիճան և տիրապետում են վրաց լեզվին:
Ազգային փոքրամասնության ներկայացուցչի համար պարտադիր է ունենալ հավաստագիր ունեցող բուհի կողմից ստացած բակալավրի աստիճան, նաև վրաց լեզվի ուսոցման հանրակթական ծրագիրը հաստատող վկայական կամ էլ հաստատող փաստաթուղթ:
Ինչ վերաբերում է մյուս տեղերին, մասնակիցները պետք է ունենան բարձրագույն կրթություն համապատասխան ուղղությամբ:
Եթե մասնակիցը ունի այլ մասնագիտության դեպլոմ, այդ դեպքում պետք է առնվազն նվազագույնը բավարարի հետևյալ թվարկվածներից գոնե մեկին.
Ազատ կրեդիտների տեսքով պետք է հավաքած ունենա նվազագույնը 30 կրեդիտ ցանկացած առարկայի դասավանդման համար (մանկավարժություն)
Վերջին 5 տարիների ընթացքում, նվազագույնը երկու տարի (շարունակաբար) փորձ հետևյալ առարկայի դասավանդման մեջ
Անցել է հավաստագրում հետևյալ առարկայի ասպարեզում
Մրցույթով ընտրված դիմորդները աշխատանքի կտեղավորվեն ազգային փոքրամասնություններով բնակեցված, ավելի կոնկրետ Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Կախեթի ոչ վրացալեզու միջնակարգ դպրոցներում:
Ուսուցիչ օգնականի ֆունկցիան կայանում է նրանում, որ ոչ վրացալեզու (ոչ վրացական) դպրոցներում տեղի մանկավարժների հետ միասին պլանավորեն և անցկացնեն դասերը:
Հետաքրքրվող անձինք կարող են լրացուցիչ տեղեկանալ թափուր աշխատատեղերի մասին HR.GOV.GE և TPDC.GE կայքերից:
Էդիտա Բադասյան