Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքէջի տեղեկատվության համաձայն, ապաքինվածների թիվն ավելացել է և հասել է 63-ի:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավարակով հաստատված դեպքերը կազմում է 252, որից 63-ն ապաքինվել է, իսկ 3-ը մահացել է:

Կարանտինում է գտնվում 4929 մարդ, իսկ 405 մարդ՝ ստացիոնար հսկողության տակ: Ինչպես նաև 3 օտարերկրյա քաղաքացի բուժվում է Վրաստանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) -ի տվյալներով կորոնավիրուսով հիվանդը ի վիճակի է լրիվությամբ բուժվել 20 օրվա ընթացքում:
Հիվանդանոցից դուրս են գրում, եթե երկու թեստերի արդյունքները, կատարված 24 ժամ ինտերվալով, տալիս են բացասական արդյունք: Դուրս գրվելուց հետո մարդը պարտավոր է երկու շաբաթ ինքնամեկուսանալ: