Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք:

Թարմացված տեղեկատվությունը հասանելի է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Այս պահի դրոթւյամբ, Վրաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի քանակը կազմում է 242, որից 60 հիվանդ առողջացել է, 3-ը՝ մահացել:

Կարանտինում է գտնվում 4856 մարդ, իսկ 370-ը՝ ստացիոնար հսկողության տակ: Ինչպես նաև 3 օտարերկրյա քաղաքացի բուժվում է Վրաստանում: