Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն ասում է, որ վրացի գիտնական Գիորգի Բաբուաձեն Կանադայի գիտնականների խմբի անդամ է, որոնք աշխատում են նոր տիպի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Վրաստանի Առաջին ալիքը խոսել է Կանադայում բնակվող Գիորգի Բաբուաձեի հետ և պարզել է, որ խումբը պատվաստանյութի ստեղծմամբ սկսել է զբաղվել համաճարակի տարածումից անմիջապես մեկ շաբաթ հետո:

«Եթե ժամանակակից տեխնոլոգիաները չլինեին տասնյակ տարիներ կպահանջվեր որպեսզի պատվաստանյութը պատրաստվեր: Սակայն, քանի որ մենք այսօր զարգացած տեխնոլոգիա ունենք և հասարակության աջակցությամբ և տարբեր կազմակերպությունների պատրաստակամությամբ, որոնք պատրաստ են գումար ներդնել, ինձ թվում է պատվաստանյութի կլինիկական փուլի ավարտը կարելի է ենթադրել որ կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին»,- ասել է Գիորգի Բաբուաձեն:

Նրա խոսքերով, այսօր ամբողջ աշխարհում պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատում է 35-ից 45 խումբ:

Գիորգի Բաբուաձեն մեկ անգամ ևս նշեց Լուգարա լաբորատորիայի կարևորությունը Վրաստանի համար:

« Դուք հիշում եք երևի Լուգարա լաբորատորիայի դեմ տարվող վատ խոսակցությունները, այժմ մարդիկ կտեսնեն, թե ինչ աշխատանք է կատարում Լուգարա կենտրոնը, հիվանդությունների հսկողության կենտրոնը և ինչ պրֆեսիոնալիզմի հետ մենք գործ ունենք»,-ասել է Գիորգի Բաբուաձեն: