Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքէջի տեղեկատվության համաձայն, ապաքինվածների թիվն ավելացել է և հասել է 56-ի: Այսօր նաև սպասվում է 5-ից 6 դեպք բացասական արդյունքով:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավարակով հաստատված դեպքերը կազմում է 233, որից 56-ն ապաքինվել է, իսկ 3-ը մահացել է:

Կարանտինում է գտնվում 4856 մարդ, իսկ 370 մարդ՝ ստացիոնար հսկողության տակ: Ինչպես նաև 3 օտարերկրյա քաղաքացի բուժվում է Վրաստանում: