Վրաստանի Առաջին ալիքը սկսում է նոր նախագիծ: «Մեր վրաց լեզուն» նախագծի նպատակն է վրաց լեզվի ժողովրդականացումը: Նախագծի շրջանակներում նախատեսված են մի քանի ակտիվություններ: Նախագծի մաս է կազմում Վրաստանի շրջանների ոչ վրացալեզու դպրոցների համար վրաց լեզվի առցանց-օլիմպիադան:

Այս տարի նախագիծն իրականացվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ:

Օնլայն-օլիմպիադային կարող են մասնակցել ոչ վրացալեզու դպրոցների 7-րդ դասարանի աշակերտները: Նախագծի յուրաքանչյուր մասնակցին կփոխանցվի մասնակցության վկայագիր, իսկ երեք հաղթողները՝ վրաց լեզվի և գրականության իմացության անվանակարգում կպարգևատրվեն մրցանակներով: