Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, ինչպես նաև Հրշեջ ծառայության աշխատակիցները, այսօր, ձեռնարկել են քաղաքի բոլոր փողոցների ախտահանման միջոցառումներ: Առավոտվանից ախտահանվել է 11 փողոց:

Ախտահանվում են Ախալքալաքի ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցները:

Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքերով, սկզբից մինչև վերջ ախտահանվել է 11 փողոց: Այդ փողոցներն են՝ Նալբանդյան, Մյասնիկյան, Թամար թագուհու, Մեսրոպ Մաշտոց, Թումանյան, Մկրտիչ Սարգսյան, Բորիս Լոմսաձե, Շառլ Ազնավուր, Դերենիկ Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան և Երևանյան:

Արմեն Բիչախչյանի խոսքերով, ցերեկվա ընթացքում այլևս հնարավոր չէ իրականացնել ախտահանման աշխատանքները, քանի որ փողոցներում մարդիկ շատացել են:

dezifekcya

Փողոցների ախտահանումն անցկացվում է գյուղատնտեսական տրակտորների օգնությամբ, որոնք պարարտացնում են գյուղատնտեսական դաշտերը:

«Տրակտորներն աշխատում են անվճար, դրանք մեզ տրամադրել են ֆերմերները, սովորական տրակտորներ են, պարարտացման կցորդով: Առկա հիդրոքլորիդային լուծույթը թույլ կտա ախտահանել առնվազն 15 փողոց, բայց հետո մենք էլի կստանանք և քաղաքի բոլոր փողոցները կախտահանենք», – ասաց Արմեն Բիչախչյանը:

Սպասարկման կենտրոնն արդեն ստացել է թույլտվություն և կշարունակի ախտահանման աշխատանքները 21: 00-ից հետո, պարետային ժամերին, երբ փողոցում մարդիկ չլինեն: