Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից տեղեկացնում են, որ ուժգին քամու և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի սահման) ճանապարհի Գուդաուրի (Փոստա) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: