Մարտի 31-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք: Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է:
3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Հաստատված դեպքերի քանակը կազմում է 532, որոնցից փաստացի բուժում են ստանում 499-ը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800 000-ը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ Վարակվածների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ ավելի քան 164 000 մարդ։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ ավելի քան 101 000 վարակվածով, երրորդն՝ Իսպանիան, ավելի քան 94000-ով:
COVID-19-ից մահվան ելքով դեպքերն ամբողջ աշխարհում կազմում են 38 743։ Ավելի քան 172,000 մարդ ապաքինվել է։
COVID-19-ից նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իրավիճակը կարող է բնութագրվել որպես պանդեմիա։