Այսօր, մարտի 28-ին Ախալքալաքում թվով չորս քաղաքացու ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է:

Ներկա դրությամբ Ախալքալաքում և գյուղերում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 338 քաղաքացի, կարանտինում՝ 27։ Ախալքալաքից կարանտինային գոտիներ տեղափոխվածներից դեռ ոչ մեկի մեկուսացման ժամկետը չի ավարտվել։

Մարտի 28-ի տվյալներով, Վրաստանում 4 641 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 239-ը` ստացիանարում հսկողության տակ:

Վարակվածների թիվը հասել է 85-ի, որոնցից 14-ը արդեն ապաքինվել են: Ծանր է գնահատվում 4 հիվանդի վիճակը, մահվան ելք երկրի ներսում չի գրանցվել:

Հիշեցնենք, որ երկրում կորոնավարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում 598,000 վարակակիր կա: Վիրուսից մահացել է մոտ 28,000 մարդ, վերականգնվել՝ 131,000-ը: